Բանակցություններ են ընթանում ռուս խաղաղապահների և հակառակորդի միջև
Բանակցություններ են ընթանում ռուս խաղաղապահների և հակառակորդի միջև
«Հրապարակ»-ի տեղեկություններով այս պահին Արցախում գտնվող օդանավակայանի հատվածում բանակցություններ են ընթանում ռուս խաղաղապահների և հակառակորդի միջև։
Վերջիններս պահանջում են պայմանագրով ստորագրված Բերձորի ճանապարհի հանձնում, որն իրենց խոսքով դեռ օգոստոսի մեկին պետք է հանձնվեր, որից հետո պետք է շահագործվի իրենց կողմից։
Ըստ մեր աղբյուրի, ադրբեջանցիները պահանջում են պահպանել պայմանագրով ստորագրված կետերը։ Թե ինչ փաստաթղթի մասին է խոսքը, մեր աղբյուրին հայտնի չէ։