Մամուլ

Ադրբեջանական ստորաբաժանումները կրակել են զորամասի ուղղությամբ․ ունենք մեկ զոհ, ևս 8 զինծառայող վիրավոր է

Ադրբեջանական ստորաբաժանումները կրակել են զորամասի ուղղությամբ․ ունենք մեկ զոհ, ևս 8 զինծառայող վիրավոր է

Ժամը 15:00-ի սահմաններում, շփման գծի հյուսիս-արևմտյան հատվածում ադրբեջանական ստորաբաժանումները կիրառել են հարվածային անօդաչու թռչող սարքեր, ինչի հետևանքով մահացու վիրավորում է ստացել ՊԲ մեկ զինծառայող:

Արցախի ՊԲ-ից Bavnews.am-ին հայտնում են, որ ևս 8 զինծառայող ստացել են տարբեր աստիճանի վիրավորումներ:

Այս պահի դրությամբ ունենք 15 վիրավոր, որից մեկի վիճակը գնահատվում է ծայրահեղ ծանր:

Թշնամին կրակ է բացել նաև Արցախի Դրմբոն գյուղում տեղակայված զորամասի ուղղությամբ։ Hraparak.am-ի հավաստի աղբյուրների տեղեկություններով՝ զոհը, որի մասին պաշտոնապես հայտնել է ՊԲ-ն, զոհվել է հենց Դրմբոնի հատվածում։

Ավելի վաղ հայտնել էինք, որ Լաչինի միջանցքի տարածքում մարտեր են ընթանում։

sahman dirq 1

Օգոստոսի 3-ին, ժամը 09։00-ից սկսած, ադրբեջանական ստորաբաժանումները կոպիտ կերպով խախտել են հրադադարի ռեժիմը՝ ՊԲ դիրքերի ուղղությամբ կիրառելով նռնականետեր և ԱԹՍ-ներ, ինչի հետևանքով վիրավորում է ստացել 7 զինծառայող, որից 6-ի կյանքին վտանգ չի սպառնում, մյուս վիրավորի վիճակը գնահատվում է ծանր:

Արցախի Հանրապետությունում խաղաղապահ առաքելություն իրականացնող ՌԴ զորախմբի հետ միջոցներ են ձեռնարկվում իրադրությունը կայունացնելու ուղղությամբ։

Կիսվել էջում