ՄամուլՏեսանյութ

Կասկադում 2 մարտունեցի դանակի սպառնալիքով արտասահմանցիներից պահանջել են գումար և զարդեր

Կասկադում 2 մարտունեցի դանակի սպառնալիքով արտասահմանցիներից պահանջել են գումար և զարդեր

Հուլիսի 24-ին ոստիկանություն դիմած արտասահմանցին հայտնեց, որ ժամը 2-ի սահմաններում իր երկու ընկերների հետ եղել է կասկադի աստիճանահարթակի վերին հատվածում, երբ իրենց են մոտեցել երկու երիտասարդ։

Նրանցից մեկը, որի ձեռքին դանակ է եղել, պահանջել է փող ու ոսկի։ Իրենք տվել են ոսկյա մատանի և արծաթյա շղթա։ Դրանից հետո անծանոթների սպառնալիքների տակ մոտեցել են Ազատության պողոտայի բանկոմատներից մեկին, և արտասահմանցիներից մեկը կանխիկացրել է 18 հազար դրամ, տվել անծանոթներին, ինչից հետո նրանք հեռացել են։

kalanavorel

Ոստիկանության Քանաքեռ-Զեյթունի բաժնի ծառայողների օպերատիվ-հետախուզական ծավալուն միջոցառումների արդյունքում պարզվեց, որ օտարերկրացիներին մոտեցել ու ավազակություն են արել Գեղարքունիքի մարզի երկու բնակիչ։ Շուտով ճշտվեց նաև նրանց ինքնությունը. Մարտունի քաղաքի՝ 23, և Ներքին Գետաշեն գյուղի 20-ամյա բնակիչներ։

Դեպքից 5 օր անց՝ հուլիսի 29-ին, նրանցից մեկը հայտնաբերվեց Երևանում, իսկ մյուսը՝ Մարտունիում։ Նրանք ձերբակալվեցին, տեղափոխվեցին ոստիկանության Քանաքեռ-Զեյթունի բաժին, ապա ներկայացվեցին տարածքային քննչական ստորաբաժանում։

Դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ։ Երիտասարդները կալանավորվել են։ Հանգամանքները նախաքննությամբ պարզվում են։

Մանրամասները՝ տեսանյութում

Կիսվել նյութով