Ինչ հանգամանքներում է այրվածքներ ստացել զինծառայողը
Ինչ հանգամանքներում է այրվածքներ ստացել զինծառայողը
Hraparak.am-ը գրում է․ Զինվորն այրվածքներ է ստացել վառարանի կայծից ծագած հրդեհի հետևանքով. ՊՆ Հուլիսի 17-ին ջերմային 2-րդ աստիճանի այրվածքով Զանգեզուրի կայազորային հոսպիտալ է ընդունվել պարտադիր ժամկետային զինծառայող, շարքային Պալյան Ջիվանի Պողոսյանը:
Ըստ Պաշտպանության նախարարության, նույն օրը զինծառայողը ռեանիմոբիլով տեղափոխվել է Այրվածքաբանության ազգային կենտրոն։
«Պայմանավորված տվյալ ախտահարման դեպքում հիվանդության զարգացման փուլային ընթացքով և այրվածքային ախտահարման ժամանակ հաճախակի հանդիպող հեռակա բարդություններով` զինծառայողի առողջական վիճակում դիտարկվել է վատթարացում, ներկայումս այն գնահատվում է ծայրահեղ ծանր»-ասված է ռազմական գերատեսչության հաղորդագրության մեջ:
Պաշտպանության նախարարության մամուլի քարտուղար Արամ Թորոսյանը Հրապարակին փոխանցեց, որ զինվորը այրվածքներ է ստացել վառարանի կայծից առաջացած հրդեհի հետևանքով: