Մամուլ

ՌԴ դեսպանատան մոտ վրաերթի է ենթարկվել ՌԴ քաղաքացին. վերջինս տեղափոխվել է հիվանդանոց

ՌԴ դեսպանատան մոտ վրաերթի է ենթարկվել ՌԴ քաղաքացին. վերջինս տեղափոխվել է հիվանդանոց

Shamshyan.com-ը գրում է․ Այսօր՝ հուլիսի 25-ին, վրաերթ է տեղի ունեցել Երևեանում։ Ժամը 13։00-ի սահմաններում Ս. Գ.-ն իր վարած Kia մակնիշի ավտոմեքենայով Սուրբ Գրիգոր Լուսավորիչ և Զաքյան փողոցների խաչմերուկում՝ ՌԴ դեսպանատան հարևանությամբ, վրաերթի է ենթարկել հետիոտնի։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վարորդը փախուստի չի դիմել, իր ավտոմեքենայով վրաերթի ենթարկվածին տեղափոխել է «Սլավմեդ» ԲԿ, որտեղ բժիշկները առաջին բուժօգնությունն են ցուցաբերել, ապա այնտեղից վրաերթի ենթարկվածին տեղափոխել են «Արմենիա» ԲԿ։

Օպերատիվորեն ժամանել են ՀՀ ոստիկանության պարեկային ծառայության Երևանի գնդի 3-րդ գումարտակի 1-ին վաշտի պարեկները՝ գումարտակի հրամանատար Գոռ Առաքելյանի, գումարտակի հրամանատարի տեղակալ Ալբերտ Հովհաննիսյանի և վաշտի հրամանատար Ալյոշա Այվազյանի գլխավորությամբ։

parekayin vraert

Տեղում ուժեղացած ծառայություն են կատարել նույն վաշտի պարեկներ Հայկ Քոչարյանն ու Հակոբ Հակոբյանը։ 

Պարեկային ծառայության Երևանի գնդից տեղեկությունը փոխանցել են Հայաստանի քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության ճանապարհատրանսպոտային հանցագործությունների քննության բաժին, որտեղից ժամանել է քննչական խումբը՝ բաժնի պետ Գոռ Թադևոսյանի, բաժնի պետի տեղակալ Սամվել Սամվելյանի, ավագ քննիչ Նարեկ Պետրոսյանի գլխավորությամբ։

Վթարի փաստով Ն. Պետրոսյանի կողմից նախաձեռնվել է վարույթ։ Գ. Շամշյանի տեղեկություններով՝ վրաերթի ենթարկվածը ՌԴ քաղաքացի է, ում ինքնությունը Պարեկային ծառայությունն ու քննչական բաժինը պարզում են։

Կիսվել նյութով