Ռուսաստանի ընդհանուր կորուստները կարող են հասնել 30-40 հազարի. ՆԱՏՕ
Ռուսաստանի ընդհանուր կորուստները կարող են հասնել 30-40 հազարի. ՆԱՏՕ
«Ամերիկայի Ձայն»-ի թղթակիցը հայտնում է, որ ՆԱՏՕ-ի ներկայացուցիչն այսօր ճեպազրույցում ասել է, որ Ուկրաինայում ռուսական բանակի կորուստները կարող են տատանվել 7- 15 հազար մարդու սահմաններում, իսկ ընդհանուր կորուստները՝ հաշվելով վիրավորներին, անհայտ կորածներին և գերիներին՝ կարող են հասնել մինչև 40 հազարի:
Նշենք, որ Ուկրաինայի մայրաքաղաք Կիևում այսուհետ պարետային ժամ կգործի: Այս մասին հայտնել են քաղաքային իշխանությունները:
Կիևում պարետային ժամը կգործի ամեն օր 20:00-ից և կշարունակվի մինչև 07:00-ն: Հասարակական տրանսպորտը, խանութները, դեղատներն ու այլ հաստատությունները կարող են աշխատել առավոտյան 08:00-ից մինչև 19:00-ն: