Մամուլ

Որքան մարդ է ստորագրել Փաշինյանի հրաժարականի համար

Որքան մարդ է ստորագրել Փաշինյանի հրաժարականի համար

Hraparak.am-ը գրում է․ «Այդ ո՞վ է ասում, որ ստորագրահավաքը մարել է։ Ընդդիմադիրնե՞րն են ասում, թե՞ նիկոլականները։

Ստորագրահավաքը հաջողվել է, թե ձախողվել է, ցույց կտա ժամանակը։ Ես վստահ եմ, որ ստորագրահավաքը ծառայելու է իր նպատակին, իսկ Նիկոլը պարտադրված, հայ ժողովրդի կամքով հրաժարական է տալու»,- «Հրապարակի» հետ զրույցում խոսելով վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրաժարականի պահանջով «Ազատագրական շարժման» կողմից նախաձեռնած ստորագրահավաքի մասին ասաց շարժման համահիմնադիրներից Վահագն Չախալյանը։

Նշենք, որ ստորագրահավաքը գրեթե մեկ ամիս է՝ շարունակվում է։ «Այո, ճիշտ եք, թիվ չենք հրապարակում, բայց դա ռազմավարական քայլ է։ Կարող եմ ասել, որ 10 հազարը հաստատ անցել ենք։ Կարող եմ միանշանակ ասել, որ ստորագրահավաքը դեռևս իր ակտիվ փուլի մեջ չի մտել։

storagrahavaq

Մինչև այս պահը ստորագրահավաքը միայն Հյուսիսային պողոտայում է անցկացվում, իսկ մարզեր, ինչպես նախապես է ծրագրված եղել, հաստատ գնալու ենք, նախապատրաստական աշխատանքներ են ընթանում։

Հստակ ժամկետ չկա, թե մինչև երբ կտևի այս պրոցեսը, անժամկետ է։ Մենք շարունակելու ենք այնքան ժամանակ, մինչև պայքարը չհասնի իր տրամաբանական ավարտին։

Առավել մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում

Կիսվել նյութով