ԱշխարհՄամուլ

Ոչ բարեկամական երկրների հետ գազի հաշվարկն այսուհետև կկատարվի ռուբլով․ Վլադիմիր Պուտին

Ոչ բարեկամական երկրների հետ գազի հաշվարկն այսուհետև կկատարվի ռուբլով․ Վլադիմիր Պուտին

Ռուսաստանը կհրաժարվի բնական գազի մատակարարումների համար վճարումներ ընդունել իրենց վտանգված արժույթներով, ներառյալ դոլարով և եվրոյով, և կանցնի ռուբլով վճարումների։ Այս մասին մարտի 23-ին՝ կառավարության հետ հանդիպմանը, հայտարարել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը, փոխանցում է TASS-ը։

«Ես որոշել եմ հնարավորինս շուտ իրականացնել վճարումների փոփոխման վերաբերյալ մի շարք միջոցառումներ՝ սկսենք սրանից․ այսպես կոչված ոչ բարեկամ երկրների համար գազի մատակակարումը՝ ռուսական ռուբլով»,- ասել է նա։

Պուտինի խոսքով՝ այդ հաշվարկներում նախատեսվում է հրաժարվել իրենց վարկաբեկած բոլոր արժույթներից։

vladimir putin

Միաժամանակ պետության ղեկավարն ընդգծել է, որ Ռուսաստանը կշարունակի բնական գազ մատակարարել «ծավալների և գների համաձայն՝ ավելի վաղ կնքված պայմանագրերում ամրագրված գնագոյացման սկզբունքների համաձայն»։

«Ի տարբերություն որոշ գործընկերների՝ մենք գնահատում ենք մեր գործարար համբավը՝ որպես վստահելի գործընկեր և մատակարար»,- ասել է Պուտինը։

Նա կրկին պարզաբանել է, որ փոփոխությունները կազդեն միայն վճարային արժույթի վրա, այն կփոխվի ռուսական ռուբլու։ Նախագահը նախարարների կաբինետին հանձնարարել է համապատասխան հրահանգ տալ «Գազպրոմին»՝ գործող պայմանագրերում փոփոխություններ կատարելու մասին։

«Միևնույն ժամանակ, բոլոր օտարերկրյա սպառողներին պետք է հնարավորություն տրվի կատարել անհրաժեշտ գործարքները, և անհրաժեշտ է նրանց համար ստեղծել վճարումներ կատարելու հասկանալի, թափանցիկ ընթացակարգ, ներառյալ մեր ներքին արժութային շուկայում ռուսական ռուբլու գնումը։

Ես խնդրում եմ Ռուսաստանի բանկին, կառավարության հետ միասին, մեկ շաբաթվա ընթացքում որոշել նման գործարքների իրականացման կարգը»,- հրամայել է Պուտինը։

Կիսվել էջում