Ուկրաինայում հատուկ օպերացիան կիրականացվի մինչև վերջ․ Պուտին
Ուկրաինայում հատուկ օպերացիան կիրականացվի մինչև վերջ․ Պուտին
Ուկրաինայի ապառազմականացման եւ ապազգայնացման հատուկ օպերացիան կիրականացվի մինչեւ վերջ, հայտարարել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը։
Նրա խոսքով՝ ՌԴ ԶՈւ-ի մարտավարությունն իրեն լիովին արդարացրել է հատուկ ռազմական օպերացիայի ընթացքում:
Նա նշել է, որ Դոնբասում օպերացիայի հենց սկզբում Կիևի իշխանություններին տարբեր խողովակներով խնդրել են չմասնակցել ռազմական գործողություններին` անիմաստ արյունահեղությունից խուսափելու համար, այլ պարզապես դուրս բերել իրենց զորքերը Դոնբասից։
«Չցանկացան: Դե ինչ, դա իրենց որոշումն է: Գիտակցումը, թե ինչ է տեղի ունենում իրական իրավիճակում, անխուսափելիորեն կգա»,- եզրափակել է Պուտինը։