ԱշխարհՏեսանյութ

Ճապոնիայում ուժգին երկրաշարժ է տեղի ունեցել, հայտարարվել է ցունամիի վտանգ (Տեսանյութ)

Ճապոնիայում ուժգին երկրաշարժ է տեղի ունեցել, հայտարարվել է ցունամիի վտանգ (Տեսանյութ)

Ճապոնիայի հյուսիս-արևելքում ուժգին երկրաշարժ է տեղի ունեցել, ցունամիի վտանգ կա: Այս մասին հայտնել են երկրի գլխավոր օդերեւութաբանական վարչությունից՝ զգուշացնելով բնակիչներին առաջիկա րոպեներին ցունամիի վտանգի մասին։

Տոկիոյում տատանումները շարունակվել են ավելի քան մեկ րոպե։ Ըստ երկրի գլխավոր սեյսմոլոգիական կոնտրոնի, ստորգետնյա ցնցման ուժգնությունը կազմել է 7,3 մագնիտուտ։

Ճապոնիայի հյուսիս-արևելքում մոտ մեկ մետր բարձրությամբ ցունամիի սպառնալիք է հայտարարվել: Առաջին ալիքները երկրի հյուսիս-արևելյան ափ կհասնեն 10-15 րոպեում, զգուշացնում են սեյսմոլոգները:

erkrasharj 4

Տոկիոյում հզոր երկրաշարժից հետո շենքերի պատերը ուժգին ճոճվել են, այլ մանրամանսեր դեռևս հայտնի չեն:

Տեսանյութը ստորև

Կիսվել էջում