Աշխարհ

Ուկրաինայում հատուկ օպերացիան կիրականացվի մինչև վերջ․ Պուտին

Ուկրաինայում հատուկ օպերացիան կիրականացվի մինչև վերջ․ Պուտին

Ուկրաինայի ապառազմականացման եւ ապազգայնացման հատուկ օպերացիան կիրականացվի մինչեւ վերջ, հայտարարել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը։

Նրա խոսքով՝ ՌԴ ԶՈւ-ի մարտավարությունն իրեն լիովին արդարացրել է հատուկ ռազմական օպերացիայի ընթացքում:

rus zinvorner

Նա նշել է, որ Դոնբասում օպերացիայի հենց սկզբում Կիևի իշխանություններին տարբեր խողովակներով խնդրել են չմասնակցել ռազմական գործողություններին` անիմաստ արյունահեղությունից խուսափելու համար, այլ պարզապես դուրս բերել իրենց զորքերը Դոնբասից։

«Չցանկացան: Դե ինչ, դա իրենց որոշումն է: Գիտակցումը, թե ինչ է տեղի ունենում իրական իրավիճակում, անխուսափելիորեն կգա»,- եզրափակել է Պուտինը։

Կիսվել նյութով