Իլոն Մասքը մենամարտի է հրավիրել Պուտինին
Իլոն Մասքը մենամարտի է հրավիրել Պուտինին
Ամերիկացի միլիարդատեր Իլոն Մասքը Twitter-ում գրել է, որ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինին մարտահրավեր է նետում, որում խաղադրույքը լինելու է Ուկրաինան։
«Ես մարտահրավեր եմ նետում Վլադիմիր Պուտինին: Ես ու նա: Խաղադրույքը Ուկրաինան է»,- գրել է Մասքը՝ հաղորդագրությանը կցելով Կրեմլի օգտահաշիվը։
Միևնույն ժամանակ Մասքը ռուսերենով ավելացրել է. «Համաձա՞յն եք այս մենամարտին»։
Օգտատերերից մեկի հարցին իր գրառման մասին՝ ամերիկացի միլիարդատերը պատասխանել է, որ ինքը «միանգամայն լուրջ է» և «պատիվ կլիներ», եթե Պուտինը ընդուներ մարտահրավերը։