Մամուլ

Դավիթ Գալստյանը հատուցել է պատճառված ավելի քան 2.7 մլրդ դրամ վնասը

Դավիթ Գալստյանը հատուցել է պատճառված ավելի քան 2.7 մլրդ դրամ վնասը

ՀՀ գլխավոր դատախազությունից մեկնաբանել են Դավիթ Գալստյանի (Պատրոն Դավիթ) կալանքի  փոփոխության հարցը։

«Հաշվի առնելով հանրության հետաքրքրությունը, տեղեկացնում եմ, որ ՀՀ պաշտպանության նախկին նախարար Դավիթ Տոնոյանի և մյուսների վերաբերյալ գործով ամբաստանյալ Դավիթ Գալստյանի նկատմամբ որպես խափանման միջոց ընտրված կալանավորումը ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի 2022թ․ մարտի 14-ի որոշմամբ փոփոխվել է և նրա նկատմամբ որպես խափանման միջոց է կիրառվել 50 մլն ՀՀ դրամ գրավը։

պատրոն դավո

Նկատի ունենալով, որ ամբաստանյալ Դավիթ Գալստյանը արդեն իսկ միջոցներ է ձեռնարկել մեղսագրվող հանցագործությամբ պատճառված վնասի ամբողջ չափը՝ ավելի քան 2 մլրդ 700 մլն ՀՀ դրամ գումարը վերականգնելու ուղղությամբ, մեղադրողները նրա նկատմամբ ընտրված խափանման միջոցը փոփոխելու դեմ չեն առարկել»,-ասված է ՀՀ գլխավոր դատախազի խորհրդական Գոռ Աբրահամյանի պարզաբանման տեքստում։

Նշենք, որ Դավիթ Գալստյանը՝ «Պատրոն Դավիթն» ազատ արձակվեց 50 միլիոն դրամ գրավով։

Գալստյանն անցնում է ԱԱԾ-ում հարուցված անպիտան հռիթների գործով ու մեղադրվում շուրջ 4.7 միլիոն դոլար հափշտակելու և կեղծիքներ, հանրորեն վտանգավոր արարքներ կատարելու համար։

Կիսվել էջում