Առաքել Մովսիսյանն արդեն տանն է, բայց դեռ չի խոսում
Առաքել Մովսիսյանն արդեն տանն է, բայց դեռ չի խոսում
Hraparak.am-ը գրում է. «Շաբաթներ առաջ գրել էինք, որ ՀՀ ԱԺ նախկին պատգամավոր Առաքել Մովսիսյանը (Շմայս) հիվանդանոցում է: Պարոն Մովսիսյանի ձայնը նվաղած էր, նա մի կերպ ասել էր, որ չի կարող խոսել` հիվանդանոցում է:
Նկատելի էր, որ վատառողջ է: Տեղեկացել էինք, որ կորոնավիրուսով է վարակվել: Մենք այսօր կրկին կապ հաստատեցինք նրա հետ` պարզելու, թե ինչպես է առողջական վիճակը: Մովսիսյանը նշեց, որ արդեն հիվանդանոցից դուրս է գրվել, սակայն որոշել է հեռախոսով հնարավորինս քիչ խոսել:
Այն հարցին, թե ի՞նչն է դրա պատճառը, Մովսիսյանը խուսափեց ասել: Հավանաբար Մովսիսյանը վախենում է, որ իրեն կարող են գաղտնալսել եւ նորից «շնորքով» ներխուժել իր բնակարան: Այն հարցին էլ, թե ի՞նչ առողջական խնդիրներ ունեիք, Առաքել Մովսիսյանը նշեց հետեւյալը. «Դե էս վիրուսներից էր»: