Մամուլ

Երևանում իրականացվել է գաղտնի օպերացիա, հայտնաբերվել է աղմկահարույց հանցագործության մեջ հետախուզվողը

Երևանում իրականացվել է գաղտնի օպերացիա, հայտնաբերվել է աղմկահարույց հանցագործության մեջ հետախուզվողը

Shamshyan.com-ի տեղեկություններով՝ ՀՀ ՀՀ ոստիկանության պետ, ոստիկանության գեներալ-մայոր Վահե Ղազարյանի կարգադրությամբ հանրապետությունում ակտիվացել է պայքարը առանձնապես ծանր հանցագործունների մեջ մեղադրվող և հետախուզման մեջ գտնվող անձանց հայտնաբերման ուղղությամբ աշխատանքներում։

Այն ՀՀ ոստիկանապետի հրամանով դրվել է ՀՀ ոստիկանապետի օպերատիվ գծով տեղակալ, ոստիկանության գնդապետ Արամ Հովհաննիսյանի վրա։

Վերջին ամիսներին ոստիկանությունն ու ենթակա ստորաբաժանումները բազմաթիվ աղմկահարույց հանցագործությունների համար հետախուզվող անձանց են հայտնաբերել, այդ թվում՝ ԱՊՀ-ում և արտերկրում։

yashik

Երեկ՝ փետրվարի 16-ին, ՀՀ ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչության ծառայողները՝ ՀՀ ոստիկանապետի օպերատիվ գծով տեղակալԱ. Հովհաննիսյանի, քրեական ոստիկնոթյան գլխավոր վարության պետ, ոստիկանության գնդապետ Վարդան Վարդանյանի գլխավորությամբ մայրաքաղաքում իրականացրել են հատուկ օպերացիա։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, օպերացիան կրել է «Հույժ գաղտնի»անունը, և արդյունքում Կիևյան փողոցի 1-ին նրբանցքի շենքերից մեկի բնակարանում հայտնաբերվել է Երևան քաղաքում հաշվառված 37-ամյա Գրիգորի Գրիգորյանը։

Գ. Շամշյանի տեղեկություններով՝ վերջինս ոստիկանության Էրեբունու բաժնի կողմից հետախուզվում էր ՀՀ քր.օր-ի 34-104 հոդվածի 2-րդ մասի 1-ին, 6-րդ և 7-րդ կետերի և 235 հոդվածի 1-ին մասի մեղադրանքով։

Նրա նկատմամբ Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի որոշմամբ խափանման միջոց էր ընտրվել կալանավորումը, քանի որ Հայաստանի քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության ծանր հանցագործությունների քննության բաժնի հատկապես կարևոր գործերով ավագ քննիչը միջնորդությւոն էր ներկայացրել դատարան, և դատարանըբավարարել էր միջնորդությունը։

Գ. Գրիգորյանը տեղափոխվել է ՀՀ արդարադատության նախարարության քրեակատարողական հիմնարկ։

Կիսվել նյութով