ՄամուլՏեսանյութ

Ինչպես են պարեկները, խախտելով երթևեկության կանոնները, վթարի ենթարկվում (Տեսանյութ)

Ինչպես են պարեկները, խախտելով երթևեկության կանոնները, վթարի ենթարկվում (Տեսանյութ)

«Վարորդի ընկեր» ֆեյսբուքյան էջը տեսանյութ է հրապարակել և գրել․

«Հարգելի ոստիկաններ, եթե ձեզ չեն սովորեցրել, ապա ասեմ, որ նման իրավիճակում խաչմերուկ մուտք գործելու իրավունք ունեք միայն այն դեպքում, երբ համոզված եք, որ ճանապարհը ձեզ զիջել են:

Հիմք՝ IV. ՀԱՏՈՒԿ ԱԶԴԱՆՇԱՆՆԵՐԻ ԿԻՐԱՌՈՒՄԸ

26. Կապույտ գույնի առկայծող փարոսիկը միացրած տրանսպորտային միջոցների վարորդները, անհետաձգելի ծառայողական առաջադրանքներ կատարելիս, ապահովելով երթևեկության անվտանգությունը, կարող են չպահպանել կանոնների II (բացի կարգավորողի ազդանշաններից), V-XVI, XIX և XXI բաժինների պահանջները:

baxum vstrech

Երթևեկության մյուս մասնակիցների նկատմամբ առավելություն ստանալու համար նրանք պետք է միացնեն կապույտ գույնի առկայծող փարոսիկը և հատուկ ձայնային ազդանշանը, որը բարձր և ցածր ձայնային երանգների հերթականությունն է ու տարբերվում է տրանսպորտային միջոցների ձայնային ազդանշաններից:

Այդպիսի տրանսպորտային միջոցների վարորդներն առավելությունից կարող են օգտվել միայն համոզվելով, որ ճանապարհն իրենց զիջում են»:

Տեսանյութը ստորև

Կիսվել էջում