ՄամուլՇոու-բիզնես

Ո՞վ էր որոշել, որ Արթուր Գրիգորյանին հուղարկավորեն Օպերայի դռան մոտից

Ո՞վ էր որոշել, որ Արթուր Գրիգորյանին հուղարկավորեն Օպերայի դռան մոտից

Hraparak.am-գրում է․ Օրերս Երեւանը վերջին հրաժեշտը տվեց ՀՀ ժողովրդական արտիստ, կոմպոզիտոր, երգահան Արթուր Գրիգորյանին։ Չնայած կոմպոզիտորի թողած մեծագույն ավանդին, գործող իշանությունները, կարծես, կյանքից հեռացած արվեստագետների նկատմամբ այնքան էլ հարգալից վերաբերմունք չդրսեւորեցին` չընդառաջելով հայտնի երգահանի վերջին ցանկությանը եւ Երեւանի քաղաքային պանթեոնում նրա նախընտրած տեղում գերեզմանատեղ չհատկացնելով:

Կարծես թե հանգուցյալներին էլ են բաժանում սեւերի ու սպիտակների:

Արմատներով արցախցի կոմպոզիտորը ցանկություն էր հայտնել, որ իրեն հուղարկավորեն Երեւանի քաղաքային պանթեոնում՝ Ռիմա Դեմիրճյանի հարեւանությամբ գտնվող ազատ հողատարածքում։ Սակայն նրա մահվան հաջորդ օրը մեզ տեղեկություններ հասան, որ այդ հողակտորը հայտնի երգահանին տրամադրելու հարցում դժվարություններ են առաջացել։

artur grigorich

Ի վերջո` կոմպոզիտորի վերջին ցանկությունը կյանքի չի կոչվել: Նրան հուղարկավորել են մեկ այլ տարածքում: 

ՀՀ վաստակավոր արտիստ Տիգրան Ներսիսյանը մեզ հետ զրույցում նշեց, որ իշխանությունների այսօրինակ կեցվածքը նորություն չէ, ավելին` ավանդույթ է դարձել: «Նորություն չէ, որ արվեստագետներին եւս զանազանում են ու տարբերում, անգամ երբ արվեստագետը հեռանում է կյանքից:

Պետությունը պետք է հավուր պատշաճի կազմակերպեր արվեստագետի հուղարկավորությունը, սակայն մենք տեսանք, թե ինչպես են Արթուր Գրիգորիչին հուղարկավորում Օպերայի շենքի դռան մոտից: Էդ ի՞նչ որոշում էր, էդ ո՞վ էր որոշել էդպես, սա ինչ նսեմացման փորձ էր…

Այստեղ եւս ինչ-ինչ հանգամանքներ են հաշվի առել Գրիգորիչի հուղարկավորությունը կազմակերպողները: Սա իսկական դժբախտություն է, մի մեծ ողբերգություն», – նշում է դերասանը:

Առավել մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում

Կիսվել