ՄամուլՏեսանյութ

Բնակարանային գողերը փախուստի պահին Porsche Cayenne-ով վթարի են ենթարկվել

Բնակարանային գողերը փախուստի պահին Porsche Cayenne-ով վթարի են ենթարկվել

Shamshyan.com-ի տեղեկություններով՝ օրեր առաջ ոստիկանության Վայոց Ձորի մարզային վարչության (վարչության պետ Ալիկ Հակոբյանի), ոստիկանության Եղեգնաձորի բաժնի քրեական հետախուզության բաժանմունքի ծառայողները՝ բաժնի պետ Հրազդան Կոստանյանի գլխավորությամբ, Վայոց Ձորի մարզում իրականացրել են «Հարամ հացը, այդ թվում՝ Հրազդան, մարսել չի լինի» օպերացիան:

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ոստիկանության Եղեգնաձորի բաժնում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ Վայոց Ձորի մարզի բնակիչ, 30-ամյա Ֆրունզե Բ.-ն, Երևանի բնակիչ, 38-ամյա Էդգար Գ.-ն և նրան հետ եղած ևս մեկ հոգի Եղեգնաձոր քաղաքում կազմակերպել և կատարել են բնակարանային գուղություններ:

Մարզային ոստիկանությունում և Եղեգնաձորի ոստիկանությունում օրեր շարունակ ոստիկանները իրականացրել են հսկայածավալ օպերատիվ աշխատանքներ:

Փետրվարի 4-ին տեղեկություններ են ստացվել, որ նշված անձանցից 2-ը Եղեգնաձոր քաղաքի Արսենյան 9ա շենքի բակի 1-ին շքամուտքից դուրս են եկել և նստել շենքի հարակից տարածքում կայանված Porsche Cayenne մակնիշի ավտոմեքենան և ուղևորվել են դեպի Անդրանիկի փողոց:  

porshe

Նշված փողոցում՝ «Ֆինկա» ՈւՎԿ Եղեգնաձորի մասնաճյուղի մոտ, ոստիկանները կանգնեցնում են  Porsche Cayenne-ը, սակայն վարորդը չի ենթարկվում ոստիկանության ծառայողների օրինական կանգառ պահանջին և արդեն ավտոմեքենան մեծ արագությամբ շարունակում է վարել, դիմելով փախուստի:

Ոստիկանները, վստահ լինելով իրենց ստացված օպերատիվ տեղեկություների վրա, հետապնդում են նրանց, սակայն որոշ ժամանակ անց Porsche Cayenne-ը նրանց տեսադաշտից անհայտանում է:

Ոստիկանները առաջ են ընթանում ու արդեն «Իվանի խաչմերուկ» կոչվող տարածքում հայտնաբերում են նշված ավտոմեքենան՝ վթարի ենթարկված, իսկ 2 ուղևորները, տեսնելով ոստիկանության ծառայողներին, դիմում են փախուստի: Վարորդը իջնելով ավտոմեքենայից, կասկածելի փաթեթներ է գցում գետնին: Տաք հետքերով ոստիկանները պարզում են նրանց գտնվելու վայրերը ու հայտնաբերում և բերման են ենթարկում նրանց:

Վարորդը եղել է Երևանի բնակիչ, 32-ամյա Կարապետ Ն.-ն: Փաստի առթիվ Հայաստանի քննչական կոմիտեի Վայոց Ձորի մարզային քննչական վարչությունում հարուցվել է քրեական գործ և նշված անձինք Եղեգնաձորի ոստիկանությունից ներկայացվել են քննչական վարչություն:

Ոստիկանությունը ձեռնարկում է անհրաժեշտ միջոցառումներ՝ վերջիններիս գործողություններից տուժած անձանց հայտնաբերելու  ուղղությամբ: Հայտնաբերվել են նաև  տարբեր  տեսակի ոսկյա զարդեր, որոնք, ըստ նախնական տեղեկությունների, նշված անձանց կողմից հափշտակվել են տարբեր բնակարաններից:

Ոստիկանության տեսանյութը՝ գողացված ոսկյա զարդերի վերաբերյալ

Կիսվել նյութով