Աշխարհ

Ժիրինովսկուն արհեստական շնչառության սարքին են միացրել

Ժիրինովսկուն արհեստական շնչառության սարքին են միացրել

Հոսպիտալացված Ռուսաստանի Լիբերալ-դեմոկրատական ​​կուսակցության առաջնորդ Վլադիմիր Ժիրինովսկուն արհեստական շնչառության սարքին են միացրել։ Այդ մասին հայտնել է ՌԲԿ-ն՝ հղում անելով իր աղբյուրին։

Եվս մեկ աղբյուր հայտնել է, որ քաղաքական գործչի վիճակը կրիտիկական է։

Վլադիմիր Ժիրինովսկի

«Եվ ոչ ոք ոչ մի երաշխիք չի տալիս։ Ամեն ինչ  բարդացնում են ուղեկցող հիվանդությունները», – պատմել է նա։

Mash Telegram ալիքի տվյալներով ՝ Ժիրինովսկուն հոսպիտալացրել են երկկողմանի թոքաբորբի հետեւանքով, որը սկսվել է կորոնավիրուսի ֆոնին. նրա մոտ թոքերի 50-75% – ն է ախտահարվել։

Կիսվել նյութով