Սերժ Սարգսյանի ցանկությունն է եղել, որ կուսակցության հայտնի դեմքերից մի քանիսը մնան Երևանում. «Հրապարակ»
Սերժ Սարգսյանի ցանկությունն է եղել, որ կուսակցության հայտնի դեմքերից մի քանիսը մնան Երևանում
«Հրապարակ» թերթը գրում է. «Երեկ Ստեփանակերտում հրաժեշտ տվեցին ՀՀ երրորդ նախագահի մորը՝ Նորա Սարգսյանին։ Նախորդ օրը տեղի էր ունեցել նախագահի 92-ամյա մոր հոգեհանգստի արարողությունը։ Իսկ նույն օրը Երեւանում ընթանում էր երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի հրավիրած հանրահավաքը, որին մասնակցում էին նաեւ Սերժ Սարգսյանի թիմակիցները՝ Վահրամ Բաղդասարյանը, Տարոն Մարգարյանը, Հայկ Մամիջանյանը, Ռուբեն Թադեւոսյանը եւ այլք։
Նրանք մեզ ասացին, որ իրենց թիմակիցներից ոմանք արդեն մեկնել են Ստեփանակերտ՝ մասնակցելու նախագահի մոր հոգեհանգստի արարողությանը, իսկ իրենք էլ հանրահավաքից հետո՝ գիշերը, ուշ ժամի են մեկնելու, որ նոյեմբերի 9-ի առավոտյան հասնեն հուղարկավորությանը։
Մենք տեղեկացանք, որ Սերժ Սարգսյանի ցանկությունն է եղել, որ կուսակցության հայտնի դեմքերից մի քանիսը մնան Երեւանում եւ պարտադիր մասնակցեն Քոչարյանի հրավիրած հանրահավաքին՝ ոչինչ, եթե հոգեհանգստին չհասնեն։
Հանրահավաքից հետո, ի դեպ, Արցախ է մեկնել նաեւ Ռոբերտ Քոչարյանը․ առավոտյան նա Ստեփանակերտում էր, Սերժ Սարգսյանի կողքը կանգնած՝ մասնակցում էր Նորա մայրիկի հուղարկավորությանը»:
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում