Մարդուն առաջին անգամ խոզի երիկամ են փոխպատվաստել
Մարդուն առաջին անգամ խոզի երիկամ են փոխպատվաստել
Ամերիկացի բժիշկները հսկայական քայլ են կատարել կենդանուց մարդուն օրգանների փոխպատվաստման գործում։ Նյու Յորքի կլինիկայի վիրաբույժների բրիգադը խոզի երիկամը ամրացրել է մարդկային զույգ խոշոր արյունատար անոթներին, հայտնում է The Guardian-ը:
Վիրահատությունը կատարվել է մահացած կնոջ մարմնի վրա, ով ցանկացել է նվիրաբերել իր օրգանները, սակայն դրանք պիտանի չեն եղել ավանդական դոնորության համար։ Ուղեղի մահից հետո նրա մարմինը միացրել են թոքերի արհեստական օդափոխության սարքին:
Այս փորձի համար երիկամը ստացվել է գենետիկորեն խմբագրված կենդանուց: Սա հնարավորություն է տվել խուսափել մարդու իմունային համակարգի կողմից օրգանի մերժումից։
Բժիշկները երկու օր վերահսկել են երիկամը։ Օրգանը հաջողությամբ գործել է եւ կատարել է իր հիմնական գործառույթը։