Մամուլ

Տիգրան Կարապետիչը հայկական հեռուստաալիքների ղեկավարներից առաջինն էր, որ եթերում ցույց տվեց Արցախի ճիշտ սահմաններով քարտեզը

Տիգրան Կարապետիչը հայկական հեռուստաալիքների ղեկավարներից առաջինն էր, որ եթերում ցույց տվեց Արցախի ճիշտ սահմաններով քարտեզը

Ռազմական հարցերով փորձագետ Կարեն Վրթանեսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․

«Տիգրան Կարապետիչը բոլոր հայկական հեռուստաալիքների ղեկավարներից առաջինն էր, որ 2009 թվականին եթերում Արցախի Հանրապետության ճիշտ սահմաններով քարտեզ ցույց տվեց եղանակի տեսությունում։

Շատ տարբեր հեռուստաընկերությունների համոզում էինք, որ վերջապես սկսեն իրական քարտեզը ցույց տալ։

artsakh qartez

Միայն Կարապետիչն էր, որ արձագանքեց. «Ես դրա վրա փող չեմ ծախսելու, բայց եթե պատրաստի հոլովակը բերեք, կդնեմ»։ Մի քանի օրից փոխանցեցինք իրեն Արցախի ճիշտ սահմաններով 3D քարտեզով վիդեոն։

Նույն օրը տվեց եթեր։1–2–3 տարի պահանջվեց, որ մյուս վախվորած ալիքները սկսեն ճիշտ քարտեզ ցույց տալ եթերում…Աստված հոգին լուսավորի»։

Կիսվել նյութով