Մամուլ

Նոր մանրամասներ մարդատար «Գազել»-ի մասնակցությամբ ողբերգական ավտովթարից

Նոր մանրամասներ մարդատար «Գազել»-ի մասնակցությամբ ողբերգական ավտովթարից

Shamshyan.com-ի փոխանցմամբ՝ Հայաստանի քննչական կոմիտեի Արագածոտնի մարզային քննչական վարչության պետ Սամվել Սիմոնյանի որոշմամբ ստեղծված քննչական խմբի ղեկավար, հատկապես կարևոր գործերով ավագ քննիչ Էդգար Հարությունյանի որոշմամբ ՀՀ քր-օր-ի 242 հոդվածի 3-րդ մասի (ճանապարհատրանսպորտային պատահար, որն անզգուշությամբ առաջացրել է 2 և ավելի մահ) հատկանիշներով հարուցված քրեական գործի շրջանակում պարզվել է մահացածների և վիրավորների ինքնությունը:

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, մասնավոր անձի կողմից վարած մարդատար «Գազել» մակնիշի ավտոմեքենայի ուղևորներ Լիդա Ղազարյանը, Գարուշ Ավետիսյանը, Արփիկ Ղազարյանը, Նարեկ Ղուկասյանը, Պավել Վերնեցյանը, Օվսաննա Ղազարյանը, Աննա Մանուկյանը, Արմենուհի Դավթյանը, Գագիկ Հակոբյանը և ևս 1 ուղևոր (անգիտակից) տեղափոխվել են «Արմենիա» բժշկական կենտրոն, որոնց տարիքն ու բնակության հասցեները ճշտվում են, իսկ մյուս ուղևորներ, Գյումրիի բնակիչներ, 31-ամյա Անի Մինասյանը, 31-ամյա Կարուշ Ավետիսյանը, 22-ամյա Սյուզաննա Հարությունյանը և Վանաձոր քաղաքի բնակիչ, 30-ամյա Քրիստինա Կուչուրյանը տեղափոխվել են «Աշտարակ» բժշկական կենտրոն:

gazel avtovtar

Գյումրու բժշկական կենտրոն են տեղափոխվել Գյումրիի բնակիչ, 36-ամյա Արմենուհի Անտոնյանը, իսկ Գյումրի քաղաքի «Մոր և մանկան» Ավստրիական հիվանդանոց են տեղափոխվել 16-ամյա Ռաֆայել Ս.-ն և 15-ամյա Կարինեն Ա.-ն:

Պարզվել է, որ վթարի հետևանքով տեղում մահացել են 35-ամյա Արթուր Պալոյանը, ում բնակության վայրը ճշտվում է, Գյումրիի բնակիչ, 41-ամյա Շուշանիկ Սահակյանը, Երևանի բնակիչ, 37-ամյա Անի Ուարուարեանը, Գյումրիի բնակիչ, 21-ամյա Արմեն Շարոյանը և վարորդը, Գյումրիի բնակիչ՝ 59-ամյա Հարություն Կոստանյանը:

Մյուս վիրավորները տեղում առաջին բուժօգնությունն են ստացել օպերատիվորեն վթարի վայր ժամանած Թալինի և Աշտարակի հիվանդանոցների բժիշկների կողմից, ապա հրաժարվել են հիվանդանոցներ մեկնելուց:

Կիսվել էջում