ԱշխարհՄամուլ

Ռուսաստանի միգրացիոն ծառայությունը քննարկել է ՀՀ քաղաքացիների իրավական կարգավիճակը

Ռուսաստանի միգրացիոն ծառայությունը քննարկել է ՀՀ քաղաքացիների իրավական կարգավիճակը

Հայաստանի քաղաքացիներից շատերը համավարակի պատճառով չեն կարողացել հայրենիք վերադառնալ։ Այժմ նրանք կարող են իրենց իրավական կարգավիճակը կարգավորել արտաքսումից խուսափելու համար։ Այս մասին հայտնում է ՌՀՄ մամուլի ծառայությունը։

Ռուսաստանի հայերի միության (ՌՀՄ) ներկայացուցիչները ՌԴ ՆԳՆ միգրացիոն ծառայությունների հետ քննարկել են ՌԴ տարածքում գտնվող ՀՀ քաղաքացիների իրավական կարգավիճակի կարգավորման խնդիրները:

Միության փոխնախագահ Լևոն Մուկանյանը հանդիպել է Ռուսաստանի Դաշնության Դաշնային ժողովի միգրացիայի հարցերի գլխավոր վարչության պետ, ոստիկանության գեներալ-լեյտենանտ Վալենտինա Կազակովայի հետ։ Հանդիպման օրակարգում եղել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի` 2020 թվականի ապրիլի 18-ի հրամանագրի իրականացման կարգը։

Խոսքը Ռուսաստանի Դաշնությունում օտարերկրյա քաղաքացիների և քաղաքացիություն չունեցող անձանց իրավական կարգավիճակի կարգավորման ժամանակավոր միջոցների մասին է՝ կապված կորոնավիրուսի (COVID-19) հետագա տարածման սպառնալիքի հետ:

migrant

Կազակովան տեղեկացրել է Ռուսաստանի Դաշնության տարածքում ընդունված աննախադեպ միջոցառումների մասին, որոնք թույլ են տալիս օտարերկրյա քաղաքացիներին (նրանք, ովքեր հայրենիք չեն մեկնել մինչև սահմանների փակումը) կարգավորել իրենց իրավական վիճակը և օրինական հիմունքներով աշխատանքային գործունեություն իրականացնել:

ՌԴ նախագահի` 2020 թվականի ապրիլի 18-ի հրամանագրի համաձայն ՝ նրանք, ովքեր գտնվում են Ռուսաստանի Դաշնության տարածքում՝ խախտելով միգրացիոն օրենսդրությամբ սահմանված կացության կարգը, կկարողանան կարգավորել իրավական կարգավիճակը՝ առանց նման դեպքերում նախատեսված պատժամիջոցների կիրառման:

Ուստի Ռուսաստանի Դաշնության տարածքում գտնվելու համար օրինական հիմքեր չունեցող անձանց խորհուրդ է տրվում դիմել Ռուսաստանի ՆԳՆ տարածքային մարմիններ։ Նման քաղաքացիների և նրանց ընտանիքների անդամների նկատմամբ ժամանակավոր կացության ժամկետը երկարաձգելու, գտնվելու վայրում հաշվառվելու մասին որոշում կկայացվի, և կտրվեն համապատասխան փաստաթղթեր:

Հայաստանի քաղաքացիների համար Ռուսաստանի ՆԳՆ մարմիններում իրենց իրավական կարգավիճակի կարգավորման ժամկետը սահմանվել է մինչև 2021 թվականի մայիսի 15-ը:

Կիսվել