Մամուլ

«Հիմա եկել ես ու մտահոգ երկրացի ես խաղո՞ւմ». Քրիստ Հովսեփյան

«Հիմա եկել ես ու մտահոգ երկրացի ես խաղո՞ւմ». Քրիստ Հովսեփյան

«Իմ իրավապաշտպանը» ՀԿ նախագահ Քրիստ Հովսեփյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.

«Դուք ու ձեր թիմակիցները համերաշխությունից եք խոսո՞ւմ, դո՛ւ, որ ուսադիրներդ վաճառեցիր 30 արծաթով։ Դո՛ւ, որ կարողացար ներքին համաձայնությունների շնորհիվ թալանչիներին փախցնել մեր երկրից։

Դո՛ւ, որ ԱՄՆ-ում գաղտնի հանդիպում ունեցար Գագիկ Խաչատրյանի հետ և երաշխիքիներ տվեցիր, որ գա Հայաստան չի կրի իր պատիժը։ Դո՛ւ, որ նախկին ռեժիմի մութ գործերը կազմակերպողներից ես եղել։

artur vanetsyan serj sargsyan

Հիմա եկել ես ու մտահոգ երկրացի ես խաղո՞ւմ։ Ախր ա՛յ դրսի ուժերի կողմից ֆինանսավորվող պրոեկտ, դու ու քո թիմը մեր երկրի ու պետության խարանն եք։

Քեզ մեր քաղաքացին նմանեցնում է Դավիթ Շահնազարյանի և Գուրգեն Եղիազարյանի հետ»:

Կիսվել էջում