Մովսես Հակոբյանին մեղադրանք է առաջադրվել
Մովսես Հակոբյանին մեղադրանք է առաջադրվել
ԳՇ նախկին պետին մեղադրանք է առաջադրվել պետական գաղտնիք պարունակող տեղեկություններ հրապարակելու հատկանիշներով։
ԶՈւ գլխավոր շտաբի նախկին պետ, գեներալ-գնդապետ Մովսես Հակոբյանն ՀՀ ազգային անվտանգության ծառայությունում հարցաքննվել է. նրան մեղադրանք է առաջադրվել։ Տեղեկությունը Sputnik Արմենիայի հետ զրույցում հաստատեց Հակոբյանը։
Նրա խոսքով` մեղադրանք է առաջադրվել ՀՀ ՔՕ 306-րդ հոդվածի հատկանիշներով (պետական գաղտնիք պարունակող տեղեկություններ հրապարակելը):
Նշենք, որ ՀՀ պաշտպանության նախարարության ռազմական վերահսկողության ծառայության նախկին պետ Մովսես Հակոբյանը նոյեմբերի 18-ին «Հայելի» ակումբում կազմակերպված ասուլիսի ժամանակ մի շարք փաստեր էր ներկայացրել պատերազմի ընթացքի ու հետևանքների մասին։ 2020թ. նոյեմբերի 19-ին ասուլիսի տեսաձայնագրությունը ՀՀ գլխավոր դատախազն ուղարկել էր ՀՀ հատուկ քննչական ծառայություն` նյութեր նախապատրաստելու համար: