Ազատ խոսք

Ու այս աղքատ երկրում ինչ-որ մի գեղցի հայ ժողովրդին կարճ-կոնկրետ ապացուցեց, որ ինքը ոչ միայն չտես է, այլև համահունչ է իր մականվանը

Ու այս աղքատ երկրում ինչ-որ մի գեղցի հայ ժողովրդին կարճ-կոնկրետ ապացուցեց, որ ինքը ոչ միայն չտես է, այլև համահունչ է իր մականվանը

ՀՀ գլխավոր դատախազի նախկին տեղակալ Արմեն Դանիելյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․

“Եթե իմ ժողովրդի վիճակը վատ ա, իմ երեխաների վիճակը չի կարա լավ լինի… Ասում ա՝ Ծառուկյանն ասեց սով է լինելու, հիմա տեսնում եք՝ սով չի… Այ ձեր ցավը տանեմ, սովը ո՞նց ա լինում”…

Ու այս խոսքերի հասցեատերը երեկ “ապացուցեց իր խոսքերի ճշմարտացիությունը”… հակառակ կողմից…Այո’, երեկ նա “թաղեց” իր կողմից “հորինած” քաղաքական ուժին և իր առջև փակեց քաղաքականության դարպասը… կարծում եմ՝ մեկընդմիշտ…

nver tsarukyan harsaniq 1

Այո’, այս “անմեղ դասականը” միանգմայն ճիշտ էր նկատել, որ Հայաստանում ՍՈՎ է լինելու… մենք ամեն օր զգում ենք այդ “սովը”… ես ինքս տեսնում եմ այդ սովը… այն դրսևորվում է ակնհայտ անբարոյականության և հոռի բարքերի, միմյանց վարկաբեկելու և հեղինակազրկելու, համաշխարհային մակարդակի քեֆ֊ուրախություններ կազմակերպելու մեջ…

Այո’, հանուն ինչի պետք է անիմաստ զոհվեին Արցախում, երբ զոհվողներ կային… հանուն ինչի պետք է իրենց հետույքները “տեղաշարժեին” փափուկ բազմոցներից, երբ հազարավոր զինվորներ խոնավ անտառներում քնում էին թաց խոտերի վրա…

carukyan vordu harsaniq

Ու այս “աննախադեպ սովի” պայմաններում համայն հայությունը առերեսվում է “նախադեպը չունեցող մի այնպիսի խնջույքի հետ”, որն իր ճոխությամբ և շքեղությամբ որևէ աղերս չունի “հայ ժողովրդի իրական վիճակի հետ”… իսկ այդ վիճակը սոսկալի վատ է… բոլոր առումներով… հազարավոր զոհված հերոսների հողը դեռ թաց է, հայուրավոր անհետ կորած և նահատակված զինվորների ճակատագրերն անորոշ ու անհայտ են… ու այս ամենը դեռ չհաղթահարած մենք ականատեսն ենք լինում նախադեպը չունեցող “լկտիությանը և չտեսությանը”…

Հ.Գ. Ու այս աղքատ երկրում ինչ-որ մի գեղցի հայ ժողովրդին կարճ-կոնկրետ ապացուցեց, որ ինքը ոչ միայն չտես է, այլև համահունչ է իր մականվանը… չարիք է՝ բոլոր առումներով…

Ու այդ տեսակ գեղցին այլևս “իրավունք չունի” խոսելու քաղաքական գործիչ լինելու մասին… Հեռանալուց իր հետևից թող լույսն անջատի… ու թող բոլորիս, այդ թվում նաև իր զավակները բախտավոր ու երջանիկ լինեն…

Կիսվել