Կոմանդոսը քաղաքական կտակ է թողել
Կոմանդոսը քաղաքական կտակ է թողել
Hraparak.am-ը գրում է․ Այսօր տեղի է ունենալու Արկադի Տեր- Թադևոսյանի՝ Կոմանդոսի հիմնած «Քաղաքացիական խորհուրդ» նախաձեռնության մամուլի ասուլիսը։ խորհրդի անդամներից են տնտեսագետ Թաթուլ Մանասերյանը, Աշոտ Օհանյանը, Սուրեն Գրիգորյանը և այլք։
Նախաձեռնության անդամ Հակոբ Մակդիսից հետաքրքրվեցինք, թե ինչի՞ մասին է լինելու ասուլիսը, նա ասաց, որ Կոմանդոսը քաղաքական կտակ է թողել, որը պետք է հայտարարվի․
«Քաղաքական կտակ կա, այսինքն՝ քաղաքական մասով է, որ բոլորին պարզ լինի, թե Կոմանդոսը ինչ է հայտարարել և ինչ է հիմնել, և այդպես շարունակելու ենք մեր առաքելությունը»,- ասաց Մակդիսը՝ այլ մանրամասներ չհայտնելով։ Կտակը կհրապարակվի այսօր։