Մամուլ

Հրապարակվել է Արկադի Տեր-Թադևոսյանի քաղաքական կտակը

Հրապարակվել է Արկադի Տեր-Թադևոսյանի քաղաքական կտակը

Սիրելի հայրենակիցներ,

Այսօր հայ ժողովրդի ճակատագիրը կախված է մեզանից, ինչպես երբեք: Մենք պետք է կարողանանք պահպանել մեր պետության և նրա կառավարման համակարգի կայունությունը: Մենք իրավունք չունենք տրվել հույզերին և թույլ տալ քայլեր, որոնք էլ ավելի կբարդացնեն ներկա իրավիճակը:

Ես հնարավորություն եմ տեսնում միավորելու մեր հասարակության բոլոր առողջ ուժերին ՝ հայ մտավորականությանը, հասարակական-քաղաքական գործիչներին ՝ այս իրավիճակից դուրս գալու ճիշտ լուծումներ գտնելու համար:

Դուք բոլորդ լավ գիտեք, ես հասարակ սպա եմ, որը ազնվորեն վճարել է իր պարտքը հայրենիքին ճակատում եւ հիմա էլ  շարունակում եմ: Ես չեմ հետապնդում քաղաքական կամ անձնական որևէ նպատակ:

արկադի տեր թադևոսյան կոմանդոս

Ես նաև կոչ եմ անում բոլոր մյուսներին, ովքեր այսօր խաղում են ցանկացած նշանակալից սոցիալական դեր, վեր լինել նեղ քաղաքական, կորպորատիվ կամ այլ շահերից:

Կարծում եմ, որ այս իրավիճակից ելքեր գտնելու համար անհրաժեշտ է ստեղծել Քաղաքացիական խորհուրդ, որում ընդգրկված կլինեն մտավորականության ներկայացուցիչներ, հասարակական քաղաքական գործիչներ, որոնց վստահում է մեր հասարակությունը:

Ես կարող եմ ստանձնել այս հասարակական մարմնի գործունեության համակարգումը: Քաղաքացիական խորհուրդը կաշխատի Արշակունյաց 5 հասցեում, կարող եք կապվել մեզ հետ 010 52 6465 կամ 091 35 8928 հեռախոսահամարներով:

Արկադի Իվանովիչ Տեր – Թադևոսյան

Կիսվել նյութով