ՏեսանյութԺամանցՇոու-բիզնես

Հայրիկիս հուղարկավորության օրը՝ որդուս ծննդյան օրն էր․ Արամ MP3 (Տեսանյութ)

Հայրիկիս հուղարկավորության օրը՝ որդուս ծննդյան օրն էր․ Արամ MP3 (Տեսանյութ)

Tert.am Life–ը վերսկսում է «Ինտերվյու» շարքը, որի շրջանակում ներկայացնում ենք բացառիկ բացահայտումներով հարցազրույցներ հայկական շոու բիզնեսի ներկայացուցիչների հետ։

Արամ MP3-ի հետ մեր զրույցը լի է բացահայտումներով և հուզիչ դրվագներով՝ մանկությունից մինչև իր ստեղծած ընտանիք։ Երգիչը խոսում է կյանքի մեծագույն կորստի՝ հոր մահվան հետևանքների, նրա հուղարկավորության օրը որդու ծնունդը շնորհավորելու ուժ գտնելու մասին։

Aram mp3..

«Եվրատեսիլից» հետո Արամը մեծ ձախողում է ունեցել, որի մասին առաջին անգամ խոսել է մեզ հետ։

Անդրադարձել ենք նաև Իվետա Մուկուչյանի հետ համագործակցությունը դադարեցնելու, իրենց այժմյան հարաբերությունների, «32 ատամ»-«Վիտամին» ակումբ բաժանումից հետո տղաների միջև առաջացած խնդիրների, Վահագն Գրիգորյանի հետ հարաբերությունները լիարժեք վերականգնելու, Կարեն Բաբաջանյանի հետ խնդիրները պարզելու, բայց այլևս ընկերներ չլինելու հարցերին։

Ամբողջական տարբերակը կարող եք դիտել շաբաթ՝ մարտի 6-ին, ժամը 17:00-ին:

Մանրամասները՝ Tert.am Life–ի տեսանյութում

Կիսվեք ձեր էջում