Աշխարհ

Հռոմի Պապը նոր համաշխարհային ջրհեղեղ է կանխատեսել

Հռոմի Պապը նոր համաշխարհային ջրհեղեղ է կանխատեսել

Հռոմի Ֆրանցիսկոս Պապը կանխատեսել է նոր համաշխարհային ջրհեղեղ։

Այս մասին գրել է Corriere della Sera-ն, հայտնում է Հրապարակը։

Նա ասել է, որ նոր Համաշխարհային ջրհեղեղը կլինի, եթե աշխարհի առաջնորդները չպայքարեն գլոբալ տաքացման դեմ։ «Համաշխարհային ջրհեղեղը կլինի, եթե մենք շարունակենք ընթանալ նույն ուղիով»,- ասել է Սրբազան Քահանայապետը։

Նա հիշեցրել է, որ Նոյը կարողացել է վերապրել ջրհեղեղը, իր առաքինության շնորհիվ։ Նա մարդկանց ողջամտության եւ բարեվարքության կոչ է արել։

Կիսվել նյութով