Տալիքը տեսնում ենք, իսկ այ ստանալիքը’ ոչ․ Ստյոպա Սաֆարյան
Տալիքը տեսնում ենք, իսկ այ ստանալիքը’ ոչ․ Ստյոպա Սաֆարյան
Հանրային խորհրդի նախագահ Ստյոպա Սաֆարյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.
«Մի կողմ թողնենք այն, որ 1998թ. Սերժ Սարգսյանը Ռոբերտ Քոչարյանի հետ միասին եղել է Կազանյան տարբերակի այլ մոդիֆիկացիայի, անգամ ավելի լավ՝ Ընդհանուր տարբերակի մերժողներից մեկը։
Մի կողմ թողնենք, որ նրանք երկուսով իրենց հայ հանրությանը ներկայացրել են բացի բուն ԼՂԻՄ-ը նաև 7 շրջանները պահողներ, թեպետ 20 տարի շարունակաբար ու միջազգայնորեն վերահաստատել են դրանք Արցախի կարգավիճակի դիմաց հանձնելու ենթակա, այն էլ՝ Հայաստանի անունից։
Եթե Սերժ Սարգսյանը փորձում է այսօր այս տարբերակը ներկայացնել ավելի ընդունել, քան պատերազմի ողբերգական արդյունքը, ու ասում է, թե ինքը բանակցել է ոչ թե նրա շուրջ, թե մենք ինչ ենք տալիս, այլ այն, թե մենք ինչ ենք ստանում, ապա միգուցե ցուցանի իր համաձայնած տարբերակի մեր «ստացածը»:
Այս տարբերակում տալիքը տեսնում ենք, իսկ այ ստանալիքը’ ոչ»: