«Ծիրանի» ռեստորանում տեղի ունեցած սպանությունը արձանագրվել է տեսախցիկի կողմից. որոնվում է 24-ամյա ՌԴ քաղաքացի (Տեսանյութ)
«Ծիրանի» ռեստորանում տեղի ունեցած սպանությունը արձանագրվել է տեսախցիկի կողմից. որոնվում է 24-ամյա ՌԴ քաղաքացի (Տեսանյութ)
Shamshyan.com-ի տեղեկություններով՝ Հայաստանի քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչությունում ՀՀ քր օր-ի 104 հոդվածի 1-ին մասի հատկանիշներով հարուցված քրեական գործի շրջանակում որպես կասկածյալ որոնվում է Ռուսաստանի Դաշնության քաղաքացի, 24-ամյա Մարկ Խոդերյանը:
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վերջինս որոնվում է փետրվարի 6-ին Առինջ գյուղի «Ծիրանի» ռեստորանային համալիրում ծեծկռտուքին մասնակցելու և Հրազդան քաղաքի բնակիչ, 23-ամյա Թաթուլ Մարտիրոսյանին սպանելու կասկածանքով:
Գ. Շամշյանի տեղեկություններով՝ կասկածյալը օրեր առաջ է Հայաստան վերադարձել Ռուսաստանից, իսկ նրա նկատմամբ որպես կասկածյալ հիմնավոր ապացույցներ են ձեռք բերել արդեն ՀՀ ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչության, ոստիկանության Կոտայքի մարզային վարչության, ոստիկանության Կոտայքի բաժնի և Հայաստանի քննչական կոմիտեի Կոտայքի մարզային վարչության և նույն վարչության Աբովյանի քննչական բաժնի քննիչները:
Shamshyan.com-ը ներկայացնում է տեսանյութ՝ ինչպես է տեղի ունեցել ծեծկռտուքը, որի ժամանակ էլ Թ. Մարտիրոսյանն արդեն վիրավոր վիճակում վայր է ընկնում: