ՄամուլՏեսանյութ

«Ծիրանի» ռեստորանում տեղի ունեցած սպանությունը արձանագրվել է տեսախցիկի կողմից. որոնվում է 24-ամյա ՌԴ քաղաքացի (Տեսանյութ)

«Ծիրանի» ռեստորանում տեղի ունեցած սպանությունը արձանագրվել է տեսախցիկի կողմից. որոնվում է 24-ամյա ՌԴ քաղաքացի (Տեսանյութ)

Shamshyan.com-ի տեղեկություններով՝ Հայաստանի քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչությունում ՀՀ քր օր-ի 104 հոդվածի 1-ին մասի հատկանիշներով հարուցված քրեական գործի շրջանակում որպես կասկածյալ որոնվում է Ռուսաստանի Դաշնության քաղաքացի, 24-ամյա Մարկ Խոդերյանը:

 Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վերջինս որոնվում է փետրվարի  6-ին Առինջ գյուղի «Ծիրանի» ռեստորանային համալիրում  ծեծկռտուքին մասնակցելու և Հրազդան քաղաքի բնակիչ, 23-ամյա Թաթուլ  Մարտիրոսյանին սպանելու կասկածանքով:

Ծիրանի ռեստորան

Գ. Շամշյանի տեղեկություններով՝  կասկածյալը օրեր առաջ է  Հայաստան վերադարձել  Ռուսաստանից, իսկ նրա նկատմամբ որպես կասկածյալ հիմնավոր ապացույցներ են ձեռք բերել արդեն ՀՀ ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչության, ոստիկանության Կոտայքի մարզային վարչության, ոստիկանության Կոտայքի բաժնի և Հայաստանի քննչական կոմիտեի Կոտայքի մարզային վարչության և նույն վարչության Աբովյանի քննչական բաժնի քննիչները:

Shamshyan.com-ը ներկայացնում է  տեսանյութ՝ ինչպես է տեղի ունեցել ծեծկռտուքը, որի ժամանակ էլ Թ. Մարտիրոսյանն արդեն վիրավոր վիճակում վայր է ընկնում:

Կիսվել նյութով