Մամուլ

Նոյեմբերի 9-ի գիշերը նախատեսված էր վարչապետի սպանությունը. Լևոն Շիրինյան

Նոյեմբերի 9-ի գիշերը նախատեսված էր վարչապետի սպանությունը. Լևոն Շիրինյան

«Ամենավտանգավոր վիճակն անցել ենք՝ պատերազմ, պարտություն, հոգեկան տվայտանքներ, Հայաստանի «բուրբոնների» ապստամբություն. իրականում դա ապստամբություն էր, խռովություն՝ «17+1» եմ ես համարում այս կորպորացիան»,- «Առաջին լրատվական»-ի եթերում ասել է քաղաքագետ Լևոն Շիրինյանը:

Նրա խոսքով՝ նոյեմբերի 9-ին Կառավարության մոտ տեղի ունեցածը իշխանությունը զավթելու փորձ էր. «Կարծում եմ, որ նախատեսված էր վարչապետի սպանությունը»,- ասել է նա:

Քաղաքագետի դիտարկմամբ՝ եթե դա տեղի ունենար, ապա կլիներ այն, ինչի վրա հիմա չարչարվում են, այսինքն, Հայաստանում ռևանշիզմի հաղթանակ տեղի կունենար. «Քաղաքական գործընթացները երկրաշարժի նման կուտակումներ, պայթյուններ են:

Լևոն Շիրինյան

Հուսանք, որ Մինսկի խմբի համանախագահները իրենց դիրքորոշումից հեռու չեն կանգնի, և մենք կպարզնեք, թե ինչու, երբ ԱՄՆ-ում նախընտրական պայքար էր ընթանում, ռուս-թուրքական դաշինքը որոշեց Արցախի հարցը շատ արագ լուծել, և թե ինչու մենք խոշոր հաշվով չպարտվեցինք՝ ճակատամարտում պարտվեցինք, բայց պատերազմում՝ ոչ, քանի որ մեր ժողովրդի հայրենասեր, հայրենատենչ հատվածը աննահանջ կանգնեց»,- նշել է քաղաքագետը:

Կիսվել