Չեմ ուզում հավատալ թիվ 1 «դուխավիկի» ընտանեկան «դրամայի» շուրջ թևածող խոսակցություններին․ Գևորգ Պետրոսյան
Չեմ ուզում հավատալ թիվ 1 «դուխավիկի» ընտանեկան «դրամայի» շուրջ թևածող խոսակցություններին․ Գևորգ Պետրոսյան
ԱԺ ԲՀԿ պատգամավոր Գևորգ Պետրոսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․
«Երբեք չեմ ցնծացել ուրիշի ընտանիքի խայտառակությամբ: Հիմա էլ չեմ ուզում հավատալ թիվ 1 «դուխավիկի» ընտանեկան «դրամայի» շուրջ թևածող խոսակցություններին…
Բայց և պատրաստ չեմ հավատալ, որ մի ամբողջ ազգ բանսարկությամբ է զբաղված…Սակայն ուրիշ ավելի վտանգավոր վիրուսներ կան, որոնք անբուժելի են՝ ընչաքաղցության ու դավաճանության վիրուսները, որոնք կործանում են երկիրը…
Մյուս վիրուսները, եթե առաջացման «նախադրյալները շարունակական չլինեն», կբուժվեն…Այ իսկ էն մյուս երկուսն անբուժելի են…Կաթի հետ եկել են, հոգու հետ դուրս են գալու…»: