Մամուլ

Ռուսաստանի հայ համայնքը սպասում է ձեր հրաժարականին, այլ ոչ թե Մոսկվա ժամանմանը. Արա Աբրահամյան

Ռուսաստանի հայ համայնքը սպասում է ձեր հրաժարականին, այլ ոչ թե Մոսկվա ժամանմանը. Արա Աբրահամյան

Այս մասին ֆեյսբուքյան իր էջին գրել է Ռուսաստանի հայերի միության նախագահ Արա Աբրահամյանը:

«Պարոն Փաշինյան, հայ համայնքը ցանկանում է, որ հրաժարական տաք, այլ ոչ թե հավաքույթներ կազմակերպեք Մոսկվայում։

Դուք ՖԲ սոցիալական ցանցում հրապարակեցիք հայոց պետականությանն ու մեր ժողովրդին վնաս հասցնող հայտարարության «առաջնահերթ» կետերը, որոնք, ըստ երեւույթին, նոր համաձայնագրի հիմքը կդառնան, որը դուք պատրաստվում եք ստորագրել Մոսկվայում:

2018-ի ապրիլին, երբ Դուք, շահագործելով մեր վստահելի ժողովրդի անկեղծ զգացմունքները, համառորեն հասաք վարչապետի պաշտոնին Ձեզ համար, Ռուսաստանի հայերի միությունը կլոր սեղան կազմակերպեց հայ հասարակության ներկայացուցիչների մասնակցությամբ, որի շրջանակներում մենք արտահայտեցինք մեր մտահոգությունները եւ բացասական կանխատեսումները Ձեր` իշխանության գալու հետ կապված:

Գրեթե երեք տարի անց Դուք, փաստացի անսահմանափակ իշխանությամբ եւ ժողովրդի աննախադեպ վստահությամբ օժտված, ցավոք, այդպես էլ ոչինչ չձեռնարկեցիք` ձեր նկատմամբ մեր վերաբերմունքը դեպի լավը փոխելու համար:

ara abrahamyan serj sargsyan

Ինչո՞ւ եւ ինչո՞վ եք Դուք հիմա Ռուսաստան մեկնում: Էլ ի՞նչ եք պատրաստվում ստորագրել եւ ինչի՞ շուրջ բանավոր պայմանավորվածություն ձեռք բերել:

Ինչու՞ եք այդքան շահագրգռված շուտափույթ ամեն ինչ հանձնելու հարցում, էլ ի՞ նք կարող եք անել: Ո՞ւմ եւ ինչո՞վ եք այդքան պարտական, որ պատրաստ եք դիմանալ բոլոր նվաստացումներին եւ լկտի հարձակումներին Ալիեւի կողմից: Ինչու՞ չեք կարող կանգնեցնել եւ կասեցնել Հայաստանը կործանող սցենարը` չնայած Հայաստանի եւ Արցախի ժողովրդի, երկրի նախագահի, մեր ժողովրդի հոգեւոր առաջնորդների Գարեգին Բ եւ Արամ Ա կաթողիկոսների, սփյուռքի կոչերին:

Ինչո՞ւ Դուք, հայտարարության մյուս բոլոր կետերի կատարումը կասեցնելու փոխարեն, նախքան Ադրբեջանը կկատարի Բաքվի կողմից պատանդ պահված հայ գերիների վերադարձի վերաբերյալ 8-րդ կետը, հանկարծ մեր հասարակության համար կարեւորագույն հարցը կապում եք Ադրբեջանի եւ Թուրքիայի համար կենսական եւ Հայաստանի համար երկրորդական նշանակություն ունեցող «տրանսպորտային ուղիների ընտրության» հետ:

Կա՞ արդյոք Արցախի կարգավիճակի հարցը Ձեր բանակցությունների եւ համաձայնությունների օրակարգում:

Ara Abrahamyan

Պարոն Փաշինյան, Դուք այլեւս չեք կարող ներկայացնել հայերին եւ Հայաստանի անունից որեւէ փաստաթուղթ ստորագրել: Քանի որ Դուք արդեն երկու ամիս է Հայաստանի Հանրապետության իրավական դաշտից դուրս եք գործում եւ ոչ մի կապ չունեք ոչ պետության, ոչ էլ ժողովրդի հետ, որի անվան տակ դեռ փորձում եք թաքնվել, շրջապատելով Ձեզ զինված թիկնապահների խիտ շղթաներով, ընդ որում մոռանալով, որ այսօր պահպանության եւ պաշտպանության կարիք ունեն Հայաստանի քաղաքացիները, սահմանները եւ Սյունիքի բնակիչները:

Ես կցանկանայի իմանալ, թե ինչով են զբաղված պետական ​​կառույցները եւ ինչպե՞ս են մասնակցում այս գործընթացներին եւ արդյո՞ք դրանց ղեկավարները հասկանում են, որ եւ իրենք, իրենց գործողություններով կամ անգործությամբ նպաստելով ձեզ, հավասարապես պատասխանատու են կատարվողի համար: Ինչո՞ւ է միայն Հայաստանի օմբուդսմենը պաշտպանում պետության եւ երկրի քաղաքացիների շահերը, այլ ոչ թե Ազգային ժողովը, Անվտանգության խորհուրդը, Արտաքին գործերի նախարարությունը կամ պաշտպանության նախարարությունը:

Պարո՛ն Փաշինյան, Եթե այս հարցերի պատասխանները Դուք չունեք, ապա անիմաստ է գալ Մոսկվա եւ նյարդայնացնել եւ նվաստացնել Ռուսաստանի երեք միլիոնանոց հայկական համայնքին ձեր այստեղ հայտնվելով: Ռուսաստանի հայ համայնքը սպասում է ձեր հրաժարականին, այլ ոչ թե Մոսկվա ժամանմանը»:

Կիսվել նյութով