Նիկոլ Փաշինյան-Գագիկ Ծառուկյան հանդիպումը կկայանա
Նիկոլ Փաշինյան-Գագիկ Ծառուկյան հանդիպումը կկայանա
Hraparak.am-ի տեղեկություններով, Բարգավաճ Հայաստան կուսակցությունն արձագանքել է Նիկոլ Փաշինյանի առաջարկությանը եւ որոշել է մասնակցել քաղաքական խորհրդակցություններին։
Գագիկ Ծառուկյանն ու ԱԺ ԲՀԿ խմբակցության ներկայացուցիչները հանդիպելու են Նիկոլ Փաշինյանի հետ՝ քննարկելու երկրում ստեղծված իրավիճակը։ Կողմերից յուրաքանչյուրն իր օրակարգով է մասնակցելու այդ հանդիպմանը։
Նիկոլ Փաշինյանը որոշել է իր կողմը գրավել երկրի երկրորդ քաղաքական ուժին, ուստի մտադիր է առաջարկել Համաձայնության կառավարություն ձեւավորել՝ ԲՀԿ-ի մասնակցությամբ, որտեղ ընդդիմադիր երկրորդ ուժը կունենա մի քանի նախարարական պորտֆել եւ ընտրությունների ժամանակ ավելի շահեկան ստարտային վիճակ։ Ընդ որում՝ առաջարկելու է ստեղծել կոալիցիոն կառավարություն եւ դրանից հետո գնալ ընտրությունների՝ առաջիկա 6 ամսվա ընթացքում։
Իսկ Գագիկ Ծառուկյանն ասում է, որ մի օրակարգով է հանդիպում՝ հրաժարականի պահանջով։
Ընդ որում, Հայրենիքի փրկության ճակատի լիդերները քննարկել են այդ հանդիպման հարցը եւ կարծիքները բաժանվել են, որոշ ուժեր կտրականապես դեմ են նման հանդիպմանը, մյուսները՝ կողմ են, բայց միայն հրաժարականի հարցը քննարկելու համար։