Շոու-բիզնես

Ընկած հերոսների շարքում էր Արթուր Գրիգորյան անունով մի տղա… պիտի նայեի Արթուրի մոր աչքերի մեջ ու խոսեի, խեղդվելով խոսեի. Գարիկ Պապոյան

Ընկած հերոսների շարքում էր Արթուր Գրիգորյան անունով մի տղա… պիտի նայեի Արթուրի մոր աչքերի մեջ ու խոսեի, խեղդվելով խոսեի. Գարիկ Պապոյան

Երաժիշտ, դերասան Գարիկ Պապոյանը նոր գրառում է կատարել՝ հայտնելով, որ միջոցառման է մասնակցել, որին ներկա էին անմահացած հերոս տղաների մայրերը, քույրերը, կանայք, երեխաները։

«Երեկ մի միջոցառման էի, որտեղ ներկա էին մեր անմահացած հերոս տղերքի մայրերը, քույրերը, կանայք, երեխաները․․․

Պատմում էին տղերքի սխրանքները, ցուցադրում նկարները։

Շատ ծանր էր։ Քեզ անընդհատ բռնացնում էիր զգացմունքներդ զսպելու մեջ։

garik papoyan artur

Ընկած Հերոսների շարքում էր Արթուր Գրիգորյան անունով մի շատ երիտասարդ տղա, ում մայրը ինձ գրել էր ու պատմել, որ Արթուրը երբեք մեր համերգները բաց չի թողել…

Երեկ պիտի նայեի Արթուրի մոր աչքերի մեջ ու խոսեի..

Խեղդվելով խոսեի..

Խնդրում եմ, ընկերներ… ինչ անում եք, ինչ խոսում եք հիշեք, որ կան էս մարդիկ…»։

Կիսվել էջում