Մամուլ

Գորիս-Կապան ավտոճանապար­հին մեքենան ընկել է ձորը․ կան զոհեր

Գորիս-Կապան ավտոճանապար­հին մեքենան ընկել է ձորը․ կան զոհեր

Դեկտեմբերի 28-ին՝ ժամը 20։44-ին, Սյունիքի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Գորիս-Կապան ավտոճանապար­հին ավտոմեքենան դուրս է եկել երթևեկելի հատվածից և ընկել ձորը։

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ։

ավտովթար

Պարզվել է, որ Գորիս-Կապան ավտոճանապարհի 10-րդ կմ-ին «Mitsubishi Montero» մակնիշի ավտոմեքենան (վարորդ՝ Ահարոն Խ․) դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և մոտ 300 մ ընկել ձորը։

Փրկարարները հայտնաբերել են Կարապետ Յ․-ի և Ահարոն Խ․-ի դիերը։

Դեպքի վերաբերյալ կտրվի լրացուցիչ տեղեկություն։

Կիսվել նյութով