Մամուլ

Հայաստանի ղեկավարությունն աշխատում է Թուրքիայի ու Ադրբեջանի հետ խաղաղություն կնքելու փաստաթղթի վրա

Հայաստանի ղեկավարությունն աշխատում է Թուրքիայի ու Ադրբեջանի հետ խաղաղություն կնքելու փաստաթղթի վրա

Баграмян26 թելեգրամ-ալիքը, հղում անելով իր աղբյուրին, հայտնում է, որ Հայաստանի ղեկավարությունն աշխատում է մի փաստաթղթի վրա, որի համաձայն, Հայաստանը պետք է խաղաղություն կնքի Թուրքիայի ու Ադրբեջանի հետ և հաստատի դիվանագիտական հարաբերություններ:

Այսինքն, այն, ինչ արդեն մի քանի անգամ բանավոր հայտարարել է Անդրանիկ Քոչարյանը, նրանք որոշել են փաստաթղթավորել, գրում է աղբյուրը:

Էրդողան Ալիև

Նշենք, որ Ադրբեջանցիները սկսել են Զանգելան-Մեղրի-Նախիջևան ճանապարհի նախապատրաստումը։

Որոտան գետի և Գորիսի շրջանի համանուն հայկական գյուղի հատվածում ճանապարհը անցնում է Կուբաթլուի Էյվազլար գյուղի տարածքով: Շուռնուխ գյուղի հատվածում ևս ճանապարհը անցնում է սահմանի եզրով կամ մտնում նախին Խորհրդային Ադրբեջանի տարածք, ընդ որում՝ կիլոմետրերով: Կապանի շրջանում սահմանը անցնում էր Սյունիք գյուղի մոտով, իսկ համանուն օդանավակայանի մոտ սահմանը բաժանվում է Ողջի գետով:

Սյունիք գյուղից դեպի Ագարակ գյուղ մի քանի կիլոմետր ճանապարհը անցնում է Զանգելանի շրջանով: Ճանապարհը հենց սահմանի երկայնքով է ձգվում նաև Կապանից դեպի Ճակատեն գյուղ հատվածում, ինչպես նաև՝ Սրաշեն-Շիկահող-Ներքին Հանդ-Ծավ անտառապատ շրջանում:

Կիսվել