Մամուլ

«Ադրբեջանցիները սկսել են Զանգելան-Մեղրի-Նախիջևան ճանապարհի նախապատրաստումը»

«Ադրբեջանցիները սկսել են Զանգելան-Մեղրի-Նախիջևան ճանապարհի նախապատրաստումը»

Հրանտ Ավետիսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Մինչ ՀՀ վարչապետի աթոռը շարունակում է զավթած մնալ դավաճանի կողմից, ադրբեջանցիները սկսել են Զանգելան-Մեղրի-Նախիջևան ճանապարհի նախապատրաստումը»:

Նշենք, որ օրեր առաջ ՍիվիլՆեթը ռեպորտաժ էր պատրաստել Հայաստան-Իրան միջպետական ճանապարհի Գորիս-Կապան-Ծավ հատվածի մասին, որտեղ ցույց էր տրվում, թե ինչպես է ճանապարհն անցնում սահմանի երկայնքով կամ մտնում Խորհրդային Ադրբեջանի տարածք:

Որոտան գետի և Գորիսի շրջանի համանուն հայկական գյուղի հատվածում ճանապարհը անցնում է Կուբաթլուի Էյվազլար գյուղի տարածքով: Շուռնուխ գյուղի հատվածում ևս ճանապարհը անցնում է սահմանի եզրով կամ մտնում նախին Խորհրդային Ադրբեջանի տարածք, ընդ որում՝ կիլոմետրերով: Կապանի շրջանում սահմանը անցնում էր Սյունիք գյուղի մոտով, իսկ համանուն օդանավակայանի մոտ սահմանը բաժանվում է Ողջի գետով:

Սյունիք գյուղից դեպի Ագարակ գյուղ մի քանի կիլոմետր ճանապարհը անցնում է Զանգելանի շրջանով: Ճանապարհը հենց սահմանի երկայնքով է ձգվում նաև Կապանից դեպի Ճակատեն գյուղ հատվածում, ինչպես նաև՝ Սրաշեն-Շիկահող-Ներքին Հանդ-Ծավ անտառապատ շրջանում:

Եթե անգամ պատկերացնենք, որ առաջիկայում Հայաստանի և Ադրբեջանի միջև հաստատվում է խաղաղություն, անգամ՝ դիվանագիտական հարաբերություններ, ապա, միևնույնն է, ճանապարհների հարցում մենք չենք կարող թույլ տալ, որ դրանք մտնեն Ադրբեջանի տարածք կամ անցնեն սահմանի երկայնքով:

Կիսվել էջում