Մամուլ

Վարչապետ կարող է դառնալ Աննա Հակոբյանը. Politik.am

Վարչապետ կարող է դառնալ Աննա Հակոբյանը

Politik.am-ը գրում է. «Անգամ իշխանությունները լավ են հասկանում, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանը այլեւս անցյալ է։ Հենց այս հանգամանքից ելնելով՝ իշխանության ներսում թեժ քննարկումները շարունակվում են։ Փորձ է արվում գտնել լուծում, առաջ քաշել թեկնածուի, որպեսզի հնարավոր լինի նրա առաջնորդությամբ գնալ արտահերթ ընտրությունների։

Իշխանական որոշ շրջանակներ կարծում են, որ վարչապետի թեկնածու կարող է լինել Նիկոլ Փաշինյանի կինը՝ Աննա Հակոբյանը։ Նրա օգտին բազմաթիվ փաստարկներ կան։

Նախ այն, որ այս պահին էլ  բազմաթիվ կարեւոր հարցեր հենց ինքն է որոշում, եւ Փաշինյանն առանց իր իմացության կարեւոր որոշումներ չի կայացնում։ Կարեւոր փաստ է նաեւ այն, որ ի տարբերություն ամուսնու, նա կռվել է եւ  զինված ջոկատ է ղեկավարել։

աննա հակոբյան

Այստեղ այնքան էլ կարեւոր չէ, որ այդ ջոկատը Գորիս քաղաքից այն կողմ չի անցել։ Աննա Հակոբյանը մեծ ազդեցություն ունի նաեւ ԱԺ իշխանական պատգամավորների վրա։

Իշխանական նշված շրջանակներն էլ առաջարկել են Ազատ Արշակյանին լրատվամիջոցներից մեկի եթերում հնչեցնել այս միտքը, որպեսզի ստուգվեն հանրային տրամադրությունները։

Հիշեցնենք, որ օրերս լրատվամիջոցներից մեկի եթերում Ազատ Արշակյանը հայտարարել էր․«Հավաքվեցիք, Նիկոլին հեռացրիք, բա որ Աննա Հակոբյանին ընտրեցին, ի՞նչ եք անելու»,- ասել էր նա»։

Կիսվել