Ազատ խոսք

Փաստորեն, Շուշիի հանձնման միակ հիմքը եղել է սոսկ Ալիևի բանակցային բլեֆը. Հովհաննես Մանուկյան

Փաստորեն, Շուշիի հանձնման միակ հիմքը եղել է սոսկ Ալիևի բանակցային բլեֆը. Հովհաննես Մանուկյան

«Կովկասյան գործընկերություն» կազմակերպության նախագահ, արդարադատության նախկին նախարար Հովհաննես Մանուկյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է՝

«Շուշի քաղաքի վերադարձի հարց երբեք չի դրվել, այն ի հայտ է եկել այս հակամարտության ընթացքում:
Վլադիմիր Պուտին

Փաստորեն, Շուշիի հանձնման միակ հիմքը եղել է սոսկ Ալիևի բանակցային բլեֆը, որի իրատեսությանը ամենայն հավանականությամբ Ալիևն ինքն էլ առանձնապես չի հավատացել:

Պուտին Ալիև Փաշինյան

Այդ պրիմիտիվ բլեֆն էլ իր հերթին հանդիպել է միկրոհեղափոխությունների մեծ մասնագետի` պատերազմական ձախողման պատասխանատվության վերահաս վտանգի զգացողության սարսափից առաջացած խուճապահար և ոչ ադեկվատ պարտվողական տրամադրություններին:

Ահա և ողջ պատմությունն ու բացատրությունը Նիկոլ Փաշինյանի այս առեղծվածային և կապիտուլյանտական թեզի. «պատերազմը կանգնեցնելու ցանկացած սցենարների դեպքում՝ Շուշին պիտի հանձնվեր առանց մարտերի․․․»»։

Կիսվել