Աշխարհ

Այն, ինչ տեղի է ունենում Ղարաբաղում, իսկապես մեծ ողբերգություն է. Պուտին

Այն, ինչ տեղի է ունենում Ղարաբաղում, իսկապես մեծ ողբերգություն է. Պուտին

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը ղարաբաղյան հակամարտությունը մեծ ողբերգություն է անվանել և հույս հայտնել, որ կողմերին կհաջողվի հասնել երկարաժամկետ հրադադարի հաստատմանը:

«Այն, ինչ տեղի է ունենում Ղարաբաղում, իսկապես մեծ ողբերգություն է։ Մեծ գոհունակությամբ ուզում եմ նշել նկատվող փոխզիջումն ու արյունահեղությունը դադարեցնելու վերաբերյալ ձեռք բերված պայմանավորվածությունները։

Վլադիմիր Պուտին

Հուսով եմ, որ մեր ձեռնարկած բոլոր քայլերը կհանգեցնեն երկարաժամկետ խաղաղության հաստատմանը՝ ի շահ Հայաստանի և Ադրբեջանի ժողովուրդների»,- հայտարարել Է Պուտինը։

Ավելի վաղ Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի նախագահները ն համատեղ հայտարարություն էին ստորագրել Լեռնային Ղարաբաղում հրադադարի մասին:

Կիսվել