ԱշխարհՄշակույթ

73 տարեկանում կյանքից հեռացել է հայտնի դերասան Նիկոլայ Կարաչենցովը

Մոսկվայում մահացել է թատրոնի ու կինոյի խորհրդային եւ ռուս դերասան Նիկոլայ Կարաչենցովը: Դերասանը մահացել է իր 74-ամյակից մեկ օր առաջ: Հայտնի է, որ Կարաչենցովն ավելի վաղ հոսպիտալացվել էր թոքաբորբով: Որոշ տեղեկությունների համաձայն՝ դա ոչ թե մրսածության, այլ քաղցկեղային ուռուցքի հետեւանքով էր առաջացել:

Նա նկարահանվել է տասնյակ ֆիլմերում՝ «Էլեկտրոնիկի արկածները», «Խաղաղ Դոն», «Սալոմեա», «Խուզարկու Դուբրովսկու գործը», «Մարգո թագուհին», «Պետերբուրգյան գաղտնիքներ», «Սպանություն Սանշայն-Մենորում», «Շերլոկ Հոլմսն ու դոկտոր Վաթսոնը»:

Կիսվել նյութով