Մամուլ

64 համարի միկրոավտոբուսը բախվել է 14-ամյա հեծանվորդին․ նա տեղափոխվել է հիվանդանոց

Այսօր՝ մայիսի 22-ին, միկրոավտոբուսի և հեծանվորդի բախում է տեղի ունեցել Երևանում։

Ժամը 18:10-ի սահմաններում  Վիլնյուսի փողոցում, թիվ 35/7 հասցեի դիմաց, Երևանի բնակիչ 68-ամյա Գագիկ Բ․-ն վարած, թիվ 64 համարի երթուղին սպասարկող  միկրոավտոբուսով բախվել է հեծանվորդ, Երևանի բնակիչ 14-ամյա Գագիկ Ա․-ին։

hecaniv

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, բախման հետևանքով հեծանվորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Ուգիմոր Քլինիք» բժշկական կենտրոն։


Դեպքի փաստով քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ։Տեղում վարորդը ենթարկվել է սթափության փորձաքննության, եղել է սթափ։

Կիսվեք ձեր էջում