Մամուլ

6 անշարժ գույք, 12 մլն դրամ․ որքան ունեցվածք ունի Սեյրան Օհանյանը

6 անշարժ գույք, 12 մլն դրամ․ որքան ունեցվածք ունի Սեյրան Օհանյանը

Armlur.am-ը գրում է․ Հայաստանի Հանրապետության Ազգային Ժողովի «Հայաստան» խմբակցություն պատգամավոր Սեյրան Օհանյանը հայտարարագրել է 6 անշարժ գույք, որից 5 հողամաս է Կոտայքի մարզի Մրգաշեն գյուղում, ևս մեկ շինություն, որը Հայաստանի Հանրապետության օրենսդրության համաձայն նոր կառուցված, ձեռք բերված և անշարժ գույքի կադաստր վարող լիազոր մարմնի կողմից հաշվառված ու գնահատված այն շինությունները, որը դեռևս չի ստացել իրավունքների պետական գրանցում:

Նշեմ նաև, որ Սեյրան Օհանյանը չունի անհատական բնակելի տուն, սակայն շահագործում է մեկ բնակարան Աջափնյակ վարչական շրջանում և մեկ հողամաս, որոնք փաստացի պատկանում են այլ անձի:

Սեյրան Օհանյանը չունի հայտարարգրված սեփական մեքենա, այնինչ շահագործում է փաստացի այլ անձի պատկանող մեքենա TOYOTA մակնիշի:

Պաշտպանության նախկին նախարար գեներալ-գնդապետը հայտարարգրել է 12 մլն 027 հազար դրամ, որից 5 մլն 400 հազարը թոշակ է Պաշտպանության նախարարությունից, իսկ 6 մլն 627 հազար դրամը աշխատանքի վարձատրություն է ԱԺ-ից:

Նշենք նաև, որ Սեյրան Օհանյանի կինը՝ Ռուզաննա Խաչատրյանը, հայտարարատու տարվա 2022 թվականի հայտարարագիր չի ներկայացրել: Հիշեցնենք, որ ապօրինի ծագում ունեցող գույք ձեռք բերելու գործով ներգրավված են Սեյրան Օհանյանը, Ռուզաննա Խաչատրյանը (Օհանյանի կինը,– խմբ.), Աննա Բադանյանը, Ժակ Պիեր Հովոն և Բենիամին Ղալեչյանը։

Օհանյանը մեղադրվում է այն բանում, որ oգտագործելով պաշտոնեական դիրքը՝ առանձնապես խոշոր չափերով վատնում է կատարել, ինչպես իր պաշտոնեական դիրքը ծառայության շահերին հակառակ է օգտագործել, որն անզգուշությամբ առաջացրել է ծանր հետևանքներ:

Կիսվել էջում