Աշխարհ

50 թուրք իսլամիստներ «Ալլահ Աքբար» կոչերով ներխուժել են Վիեննայի Սբ. Անտոնիոս Պադովացու կաթոլիկ տաճար

50 թուրք իսլամիստներ «Ալլահ Աքբար» կոչերով ներխուժել են Վիեննայի Սբ. Անտոնիոս Պադովացու կաթոլիկ տաճար

Ազգությամբ թուրք մոտ 50 երիտասարդ ներխուժել է Վիեննայի Ֆավորիտեն շրջանի Սբ. Անտոնիոս Պադովացու կաթոլիկ տաճար: Այս մասին հայտնում է РИА Новости-ն՝ հղում տալով Kurier թերթին:

Իր հերթին, պարբերականը, հղում տալով Ավստրիայի մայրաքաղաքի ոստիկանությանը, հայտնել է, որ հինգշաբթի երեկոյան մոտ 50 մարդ ներխուժել է տաճար և սկանդալ սարքել:

ահաբեկչություն

Երիտասարդները գոչել են «Ալլահ Ակբար», ոտքերով հարվածել նստարաններին և խոստովանարանին: Տաճարի ավագ քահանայի տեղակալը ահազանգել է ոստիկանություն, սակայն երիտասարդները դեպքի վայրից հեռացել են նախքան իրավապահների ժամանելը: Այնուամենայնիվ, համաձայն ոստիկանության հաղորդագրության, պատահարը տեսաձայնագրվել է:

Ենթադրվում է, որ հարձակմանը մասնակցել են ծայրահեղական թուրք իսլամիստները, որոնք արդեն մի քանի ամիս է, ինչ ուշադրություն են գրավում: Իրավապահներին հաջողվել է նույնականացնել 50 երիտասարդներից 10-ին, որոնք ներքաշված են եղել հասարակական կարգի խախտման տաբեր դեպքերում:

Կիսվել նյութով