ԱշխարհՄամուլ

ՌԴ ԱԳՆ-ն արձագանքեց Նիկոլ Փաշինյանին

ՌԴ ԱԳՆ-ն արձագանքեց Նիկոլ Փաշինյանին

ՌԴ ԱԳՆ-ն հայտարարություն է տարածել, որտեղ ասվում է. «ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին ուղղված նամակի առնչությամբ, վերահաստատում ենք ՌԴ-ի դաշնակցային պարտավորությունները Հայաստանի Հանրապետության հանդեպ՝ ընդ որում նաև այն պարտավորությունների, որոնք առկա են 1997 թվականի օգոստոսի 29-ին ստորագրված պայմանագրով:

Պայմանագրի դրույթները ենթադրում են կոնկրետ գործողություններ, եթե վտանգ է առկա կամ հարձակում կամ ագրեսիա երկի հանդեպ:

Սերգեյ Լավրով

Պայմանագրի համաձայն, Ռուսաստանը Երեւանին կտրամադրի բոլոր անհրաժեշտ օժանդակությունները, եթե բախումները տեղափոխվեն անմիջապես Հայաստանի տարածք: Լեռնային Ղարաբաղի հակամարտության կողմերին կրկին կոչ ենք անում անհապաղ դադարեցնել կրակը եւ վերադառնալ բանակցությունների սեղանին՝ հասնելու համար հարցի խաղաղ կարգավորման՝ բազային սկզբունքների եւ հոկտեմբերի 10-ին Մոսկվայում ձեռք բերված համաձայնության հիման վրա»:

Հիշեցնենք, որ հոկտեմբերի 31-ին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը նամակ էր հղել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին՝ մանրամասն ներկայացնելով Լեռնային Ղարաբաղի դեմ ադրբեջանաթուրքական ռազմական ագրեսիայի հետևանքով ստեղծած իրադրությունը և առաջացած մարտահրավերները:

Որպես դիմումի հիմք ՀՀ վարչապետը ներկայացրել է դեռևս 1997թ. օգոստոսի 29-ին ստորագրված «Բարեկամության, համագործակցության և փոխադարձ աջակցության մասին» պայմանագրի 2-րդ հոդվածը:

Կիսվել էջում